Մատչելիության հղումներ

«Բացահայտվել է ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն». Փաշինյան


«Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ իմաստ կունենա, որ ԱԱԾ, դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պետական պարգևի»,- ասաց Փաշինյանը։

Նախօրեին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, պնդելով, թե՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում խուզարկությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին: Ավելի ուշ նրան մեղադրանք ներկայացվեց 2 հոդվածներով՝ ահաբեկչություն և իշխանության յուրացում: Դատարանի որոշմամբ արքեպիսկոպոսը 2 ամսով կալանավորվել է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG