Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ»-ը՝ Միքայել արքեպիսկոպոսին վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկի մասին


Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։

«Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ», - ասված է հայտարարությունում, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր առաջարկել՝ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրել ու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն: ԱԺ «Հայաստան» խմբակցություինց էլ հայտնել են, որ միանում են Միքայել սրբազանի թեկնածությամբ վարչապետին անվստահության նախաձեռնությանը:

Աջապահյանը, արձագանքելով իր թեկնութւյան հետ կապված առաջարկներին, հայտարարել է. - «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG