Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայություն ստացվել է հունիսի 27-ին՝ ժամը 04:38-ին:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ է հայտարարվել:
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շենքից տարհանվել է 350 բնակիչ։
Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։