Մատչելիության հղումներ

Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Իսրայելի դեմ պատերազմի զոհերին


Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի հետևանքով զոհվածներին, որոնց թվում են նաև զինվորական հրամանատարներ, միջուկային գիտնականներ:

Վաղ առավոտյան Թեհրանի կենտրոնում հազարավոր իրանցիներ են հավաքվել, հաղորդում է Mehr գործակալությունը:

Թեհրանում հուղարկավորության երթն արդեն պաշտոնապես սկսվել է. հազարավոր սգավորներ լուռ ուղեկցում են զոհվածների դրոշով ծածկված դագաղները։ Արարողությանը ներկա են նաև նախագահը, արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ:

Իրանում Իսրայելի հարվածների հետևանքով արձանագրված զոհերի թիվն անցնում է 600-ը։ Իսլամական հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 24 խաղաղ բնակիչ է զոհվել։



XS
SM
MD
LG