Մատչելիության հղումներ

Լեհաստանի Սեյմը որոշել է դուրս գալ հակահետևակային ականների արգելման մասին միջազգային կոնվենցիայից


Լեհաստանի Սեյմը որոշել է դուրս գալ հակահետևակային ականների արգելման մասին միջազգային կոնվենցիայից (Օտտավայի պայմանագիր). 413 պատգամավոր քվեարկել է կողմ, 15-ը՝ դեմ, իսկ 3-ը՝ ձեռնպահ: Այս մասին հաղորդում է RMF24-ը։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը նշել է, որ կոնվենցիայից դուրս գալը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար: «Լեհաստանը չի կարող սահմանափակվել որևէ շրջանակով, որը խոչընդոտում է մեր հայրենիքի պաշտպանությանը», - ընդգծել է նա։

Լեհաստանը վավերացրել է կոնվենցիան 2012 թվականին: Պայմանագիրն արգելում է հակահետևակային ականների մշակումը, օգտագործումը, պահպանումը և փոխանցումը այլ երկրներ:

Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Ֆինլանդիան նույնպես նախկինում դուրս են եկել Օտտավայի պայմանագրից՝ Ռուսաստանի սպառնալիքի պատճառով: Լեհաստանը մտադիր է առաջիկա տարիներին ավելացնել պաշտպանության ծախսերը: Վարշավայի գնահատականներով՝ լեհական պաշտպանական արդյունաբերությունը կարող է արտադրել մինչև մեկ միլիոն հակահետևակային ական:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG