Վրաստանում ևս մեկ ընդդիմադիր է ձերբակալվել։ Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր յոթ ամսվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Գիվի Թարգամաձեին։
Նա մեղավոր է ճանաչվել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին չնրեկայանալու համար։ Թարգամաձեն իր գործով դատարանի վճռի հրապարակմանը չի ներկայացել՝ միանգամից գնալով ոստիկանություն։
Միխաիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին Թարգամաձեն պատգամավոր էր, զբաղեցնում էր խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։