Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիներ են փոխանակել

Ուկրաինան և Ռուսաստանը կրկին գերիներ են փոխանակել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հայրենիք են վերադարձել Զինված ուժերի, Ազգային գվարդիայի և Պետական սահմանապահ ծառայության զինծառայողները, որոնց «մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից»։

Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելառուս։

Հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած ուղիղ բանակցությունների ժամանակ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել էին փոխանակել 18-ից 25 տարեկան անձանց, ծանր հիվանդներին, ինչպես նաև զոհվածների մարմինները՝ «6000-ը 6000-ի դիմաց» բանաձևով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան և Կիևը կրկին գերիներ են փոխանակում