«Որոշ շրջանակներ կեղծ լուրերի և ստի վրա հիմնված տեղեկատվություն են տարածում՝ վնասելով Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին», - այսօր Բաքվում, Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերն ընդունելու ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նման լուրերի տարածումը կատարյալ անհեթեություն է», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, որ Ադրբեջանն առաջիններից մեկն էր, որ իր տեսակետը հայտնեց Իսրայելի և Իրանի միջև ծագած հակամարտության մասին։
Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ալիևին հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիանն Ալիևին հորդորել է հետաքննել հաղորդումները, որ Ադրբեջանով իսրայելական ԱԹՍ-ներ են մտել Իրանի օդային տարածք