Դոն գետի վրա ժամանակավորապես «դադարեցվել է նավագնացությունը՝ Ուկրաինայի հարվածից հետո»

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Կալաչևսկի շրջանի Դոն գետի վրա ժամանակավորապես դադարեցվել է նավագնացությունը՝ Ուկրաինայի «զանգվածային» անօդաչու հարվածից հետո, ուրբաթ օրը հայտնել է մարզպետի վարչակազմը։

«Սակրավորներն արդեն աշխատում են», - Տելեգրամում գրել է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը:

Նա հավելել է, որ հարձակման արդյունքում զոհեր և վիրավորներ չկան։

Հստակ չէ՝ արդյոք վնասվել է Դոն գետի վրա գտնվող կամուրջը, Դոնը Եվրոպայի հինգերորդ ամենաերկար գետն է։

Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Ռոսավիացիա) հայտնել է, որ Վոլգոգրադի օդանավակայանը փակ է եղել երեք ժամից ավելի: